ԱՊՀ գագաթնաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով
https://parstoday.ir/hy/news/world-i209974-ԱՊՀ_գագաթնաժողովը_հրաշալի_հնարավորություն_կլինի_Փաշինյանի_և_Պուտինի_շփման_համար_Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2023 11:12 Asia/Tehran
  • ԱՊՀ գագաթնաժողովը հրաշալի հնարավորություն կլինի Փաշինյանի և Պուտինի շփման համար․ Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասում են ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որը տեղի կունենա դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում։

ՌԴ նախագահի խոսնակը նաև հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի ծրագրերում այս պահին նախատեսված չէ հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանի հետ։

«Եթե պարոն Փաշինյանը գա այնտեղ (խմբ․՝ ԱՊՀ գագաթնաժողովին), իսկ նրան սպասում են, ինչպես բոլորին, ապա խոսելու հրաշալի հնարավորություն կլինի», - ասել է նա։

 

RT