Եվրախորհրդարանի նախագահը քննադատել է Էրդողանին
https://parstoday.ir/hy/news/world-i21010-Եվրախորհրդարանի_նախագահը_քննադատել_է_Էրդողանին
Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքները: Այս մասին ասված է Էրդողանին հասցեագրված նամակում, գրում է Spiegel-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2016 13:57 Asia/Tehran
  • Եվրախորհրդարանի նախագահը քննադատել է Էրդողանին

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը սուր քննադատության է ենթարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեղադրանքները: Այս մասին ասված է Էրդողանին հասցեագրված նամակում, գրում է Spiegel-ը:

«Պատգամավորները, որոնք իրենց մանդատի շրջանակներում են գործում, անկախ քաղաքական հարցերում եղած որեւէ տարաձայնությունից, երբեք չպետք է ահաբեկիչների հետ համեմատվեն»,- ընդգծել է Շուլցը:

«Նման մոտեցումը տաբուների խախտում է, ինչը ես վճռականորեն դատապարտում եմ»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, ինչից հետո Էրդողանը բանաձեւին կողմ քվեարկած Բունդեսթագի թուրք պատգամավորներին մեղադրել էր Գերմանիայում PKK-ի համար աշխատելու մեջ:

NEWS.am

9/6/2016