Ոչ բարեկամական երկրներ չկան, կան ոչ բարեկամական իշխանություն ունեցող պետություններ. Լավրով
Պետությունները Ռուսաստանի համար ոչ բարեկամ երկրների ցանկում են հայտնվում՝ կախված իրենց կառավարությունների որոշումներից, բայց Ռուսաստանի տեսանկյունից ոչ բարեկամական երկրներ չկան։
ԵԱՀԿ ԱԳ նախարարների հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Լավրովը կողմ է արտահայտվել Լատինական Ամերիկայի և ԵԱՏՄ-ի մերձեցմանն աջակցելուն. ԱԳՆ
«Մեզ համար ոչ բարեկամական երկրներ, ոչ բարեկամ ժողովուրդներ չկան։ Կան կառավարություններ, որոնք պետության անունից որոշումներ են ընդունում, որոնք մենք գնահատում ենք որպես ոչ բարեկամական, և այդ կառավարությունները գրանցում ենք համապատասխան ցուցակում»,- ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Հիշեցնենք` Լավրովը մասնակցում է նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Սկոպյեում անցկացվող ԵԱՀԿ արտգործնախարարների հանդիպմանը:
armeniasputnik.am