Փհենյան. Մեր արբանյակային գործողություններին միջամտելը կդիտարկվի որպես պատերազմի հայտարարություն
Դեկտեմբեր 02, 2023 09:42 Asia/Tehran
Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ տիեզերքում Փհենյանի արբանյակային գործողություններին ԱՄՆ-ի ցանկացած միջամտություն կդիտարկվի որպես պատերազմի հայտարարություն։
ԻՌՆԱ-ն, հղում անելով Հյուսիսային Կորեայի պաշտոնական լրատվական գործակալությանը, հաղորդում է, որ հայտարարության մեջ ասված է. «Ըստ Հյուսիսային Կորեայի օրենքի՝ երկիրը մոբիլիզացնում է իր պատերազմը զսպող ուժը, եթե որևէ սպառնալքի է զգում իր ռազմավարական ոլորտների դեմ»:
Նախարարությունը հայտարարել է. «Մենք տիեզերքում ԱՄՆ ցանկացած միջամտության կպատասխանենք՝ ոչնչացնելով ամերիկյան լրտեսական արբանյակները»։