Էրդողանի վախերն ու հույսերը 2024 թվականի ընտրությունների կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i210226-Էրդողանի_վախերն_ու_հույսերը_2024_թվականի_ընտրությունների_կապակցությամբ
Թուրքիայի կուսակցությունները հետզհետե ներկայացնում են հաջորդ տարվա ընտրությունների իրենց թեկնածուներին։ Նրանք պատրաստվում են ժողովրդին ներկայացնել իրենց ծրագրերը և ձայներ ստանալ Թուրքիայի 81 նահանգների քաղաքապետարանների պաշտոնները ստանձնելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2023 13:19 Asia/Tehran
  • Էրդողանի վախերն ու հույսերը 2024 թվականի ընտրությունների կապակցությամբ

Թուրքիայի կուսակցությունները հետզհետե ներկայացնում են հաջորդ տարվա ընտրությունների իրենց թեկնածուներին։ Նրանք պատրաստվում են ժողովրդին ներկայացնել իրենց ծրագրերը և ձայներ ստանալ Թուրքիայի 81 նահանգների քաղաքապետարանների պաշտոնները ստանձնելու համար։

Ո՞րն է Էրդողանի ամենամեծ խնդիրն ու վախը 2024 թվականի մարտի ընտրություններում։ Պատասխանը պարզ է՝ տնտեսական ճգնաժամը։ Թուրքիայում գնաճը ոչ միայն չի նվազել նախագահական ընտրությունների (մոտ 8 ամիս առաջ) համեմատությամբ, այլեւ շատ ավելի է բարձրացել։

Սակայն գալիք ընտրություններում հաղթելու Էրդողանի ամենամեծ հույսն այն է, որ ընդդիմադիր ճամբարում պառակտում է տեղի ունեցել, և Էրդողանի 6 ընդդիմադիր կուսակցությունները, որոնք նախկինում միավորված էին մեկ հարկի տակ, այսօր պառակտված են։