Մոսկվայում սկսվել է Լավրով-Բայրամով հանդիպումը
https://parstoday.ir/hy/news/world-i210268-Մոսկվայում_սկսվել_է_Լավրով_Բայրամով_հանդիպումը
Մոսկվայում սկսվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2023 07:57 Asia/Tehran
  • Մոսկվայում սկսվել է Լավրով-Բայրամով հանդիպումը

Մոսկվայում սկսվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը։

Ինչպես հայտնում է Report-ի ռուսական բյուրոն, հանդիպումը տեղի է ունենում ՌԴ ԱԳՆ առանձնատանը։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին Մոսկվայում տեղի կունենա մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախարարական նոր հերթական երկխոսության շրջանակում:

Միջոցառմանը, որը նախագահելու է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, կմասնակցեն նաև Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ներկայացուցիչները։ Կողմերը նախատեսում են քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր՝ շեշտը դնելով կասպյան համագործակցության զարգացման առաջնահերթությունների վրա։