Ամիր Աբդոլլահյան. Կասպյան ավազանում անվտանգությունն անբաժանելի է
https://parstoday.ir/hy/news/world-i210284-Ամիր_Աբդոլլահյան._Կասպյան_ավազանում_անվտանգությունն_անբաժանելի_է
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը երեքշաբթի օրը Մոսկվայում Կասպից ծովի ավազանի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել է. «Կասպյան ավազանում անվտանգությունն անբաժանելի է, և մենք բոլորս պատասխանատու ենք դրա համար»։
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Դեկտեմբեր 05, 2023 12:37 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը երեքշաբթի օրը Մոսկվայում Կասպից ծովի ավազանի երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ ասել է. «Կասպյան ավազանում անվտանգությունն անբաժանելի է, և մենք բոլորս պատասխանատու ենք դրա համար»։

Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հավելեց. «Կասպից ծովը մեր բարեկամության կենտրոնն է և այնտեղ ապրող 250 միլիոն հարևանների բարիքի ու բարության աղբյուրը, որը մենք պետք է փորձենք պահպանել ապագա սերնդի համար»։

Իրանի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Կասպից ծովի ավազանը ռազմավարական տարածաշրջան և Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքների կապող օղակն է։

Ամիր Աբդոլլահյանն ասաց. «Անհրաժեշտ է արագացնել հնգակողմ համագործակցության գործընթացը։ Կասպից ծովում միակողմանի գործողությունները, հաշվի չառնելով մյուս ափամերձ երկրներին, խախտում են հարեւանների իրավունքները»։

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է.«Ներկայումս Կասպից ծովի համար բնապահպանական բազմաթիվ սպառնալիքներ կան, որոնցից գլխավորը ծովի մակարդակի իջեցումն է։ Դա պայմանավորված է Կասպից ծով մտնող ջրի նվազմամբ, ինչը ափամերձ նահանգներում աղտոտող նյութերի ավելացման պատճառ է դարձել»։

Ամիր Աբդոլլահյանը Գազայում տեղի ունեցող զարգացումների մասին էլ ասել է. «Մենք չենք կարող դադարել մտածել ավելի քան 16000 պաղեստինցի նահատակների մասին։ Հուսով եմ, որ այս գագաթնաժողովը կհանգեցնի բոլոր ասպարեզներում համագործակցության ակտիվացմանը»։

ԻԻՀ ԱԳ նախարարն այս հանդիպմանը նաև ասել է. «Միջազգային մակարդակում Սիոնիստական ​​ռեժիմն առաջին տեղն է զբաղեցնում երեխաների դեմ ոճրագործությունների իրականացմամբ: Ամերիկան ​​վառելիք է մատակարարում պատերազմի մեքենայի համար և համակողմանի աջակցություն է ցուցաբերում Իսրայելի հանցագործությունների նկատմամբ․ Ամերիկան ​​այս գործողությամբ առաջացրել է համաշխարհային ատելություն»։

Ամիր Աբդոլլահյանը հավելեց, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմին պետք է հղել միասնական հուժկու ուղերձ՝ ռազմական հանցագործությունները անհապաղ դադարեցնելու վերաբերյալ, և բոլոր տարածաշրջանային և միջազգային հանդիպումներում, ինչպիսին այս հանդիպումն է, անհրաժեշտ է արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ակտիվացնելու ճնշման բոլոր լծակները Գազայում ոճրագործությունները դադարեցնելու համար: