Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Հունաստան
https://parstoday.ir/hy/news/world-i210412-Էրդողանը_պաշտոնական_այցով_ժամանել_է_Հունաստան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Հունաստան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2023 11:54 Asia/Tehran
  • Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Հունաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնական այցով ժամանել է Հունաստան:

Սա Էրդողանի առաջին այցն է Հունաստան 2017 թվականից ի վեր և Թուրքիայի նախագահի երկրորդ այցը վերջին 70 տարվա ընթացքում:

Էրդողանի պատվիրակության կազմում են արտաքին գործերի, պաշտպանության, ֆինանսների, ներքին գործերի, մշակույթի և զբոսաշրջության, կրթության, առևտրի, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարները, նախագահի աշխատակազմի հետ կապերի գրասենյակի ղեկավարը և նախագահի գլխավոր խորհրդականը:

Աթենքում Թուրքիայի նախագահը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահի և վարչապետի հետ: Կանցկացվի բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստ։ Նախատեսվում է, որ երկրները կստորագրեն առնվազն 20 համաձայնագիր, այդ թվում՝ միգրացիայի վերաբերյալ։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է նոր դարաշրջան սկսել և զարգացնել Աթենքի հետ հարաբերություններն առանց արտաքին ազդեցության:

Հունաստանի պետնախարար Ակիս Սկերչոսն էլ նշել էր, որ երկրների միջև լարվածությունն ավելի քան երբևէ նվազել է, ուստի այս հանդիպմանը Թուրքիայի և Հունաստանի ղեկավարները «կփորձեն հարաբերություններում նոր էջ բացել»