Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին
https://parstoday.ir/hy/news/world-i210426-Հայաստանի_և_Ադրբեջանի_արտգործնախարարները_կմասնակցեն_բրյուսելյան_գագաթնաժողովին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կմասնակցեն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Տեղեկությունը հրապարակվել է Եվրամիության խորհրդի կայքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2023 14:30 Asia/Tehran
  •  Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում կմասնակցեն «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովին: Տեղեկությունը հրապարակվել է Եվրամիության խորհրդի կայքում։

Հանդիպմանը կմասնակցեն ԵՄ երկրների ԱԳ նախարարները, ինչպես նաև նրանց գործընկերները «Արևելյան գործընկերության» հինգ երկրներից՝ Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Մոլդովայից և Ուկրաինայից (վեցերորդը՝ Բելառուսը, չի մասնակցի):

Գագաթաժողովը կանցկացվի Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ: Հանդիպմանը կմասնակցի նաև ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհեին:

Մասնակիցները մտքեր կփոխանակեն «Արևելյան գործընկերության» վերաբերյալ, կամփոփեն ձեռքբերումները և կքննարկեն ապագայի վերաբերյալ առաջարկությունները։