Ռուսաստան-ՆԱՏՕ ուղիղ բախման սպառնալիքը երբեք այսքան իրական չի եղել. Մեդվեդև
https://parstoday.ir/hy/news/world-i210464-Ռուսաստան_ՆԱՏՕ_ուղիղ_բախման_սպառնալիքը_երբեք_այսքան_իրական_չի_եղել._Մեդվեդև
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը՝ երրորդ համաշխարհային պատերազմին անցումով, երբեք այսքան իրական չի եղել Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր։ Նա այդ մասին գրել է իր թելեգրամյան ալիքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2023 08:31 Asia/Tehran
  • Ռուսաստան-ՆԱՏՕ ուղիղ բախման սպառնալիքը երբեք այսքան իրական չի եղել. Մեդվեդև

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը՝ երրորդ համաշխարհային պատերազմին անցումով, երբեք այսքան իրական չի եղել Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր։ Նա այդ մասին գրել է իր թելեգրամյան ալիքում:

«Կուբայի հրթիռային ճգնաժամից ի վեր Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ բախման սպառնալիքը, որը կհանգեցնի երրորդ համաշխարհային պատերազմի, երբեք այսքան իրական չի եղել»,- գրել է նա։

Նա նաև հավելել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը շանտաժի է ենթարկում Կոնգրեսին, որպեսզի Ուկրաինայի համար ռազմական օգնության նոր փաթեթ հատկացվի:

Մեդվեդևի խոսքով՝  «Բայդենի վարչակազմն ու Ուկրաինայի իշխանությունները, բնականաբար, կստանան գումարը, որպեսզի ամեն գնով շարունակեն բիզնեսը պատերազմի ժամանակ»։

«Եվ այս գումարի համար արյան նոր գետեր կհոսեն, որոնց պատասխանատվությունը կրում է Բայդենների ընտանիքը և նրանց բանդերական սրիկաները»,- գրել է նա։