Փորձագետ. Իսրայելի աջակցության նվազումն է Երևանի հանդեպ Բաքվի պահանջների մեղմացման պատճառը
https://parstoday.ir/hy/news/world-i210522-Փորձագետ._Իսրայելի_աջակցության_նվազումն_է_Երևանի_հանդեպ_Բաքվի_պահանջների_մեղմացման_պատճառը
Կովկասի հարցերով փորձագետը իրանական ԻԼՆԱ լրատվական գործակալության հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի հանդեպ Իսրայելի աջակցության նվազումը հանգեցրեց Երևանից Բաքվի պահանջների մեղմացմանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2023 14:52 Asia/Tehran
  • Փորձագետ. Իսրայելի աջակցության նվազումն է Երևանի հանդեպ Բաքվի պահանջների մեղմացման պատճառը

Կովկասի հարցերով փորձագետը իրանական ԻԼՆԱ լրատվական գործակալության հետ զրույցում ասաց, որ Ադրբեջանի հանդեպ Իսրայելի աջակցության նվազումը հանգեցրեց Երևանից Բաքվի պահանջների մեղմացմանը։

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակման և երկկողմ հարաբերությունների կարգավորման երկկողմ համաձայնագրին, Կովկասի հարցերով փորձագետ Ղասեմ Մոմենին ILNA-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ երկու երկրների հարաբերությունները կարգավորելու և գերիների փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունը տեղի է ունեցել տարածաշրջանային հատուկ պայմաններում: Ղարաբաղը հետ վերցնելուց հետո Բաքուն բազմաթիվ պահանջներ ներկայացրեց, բայց ի վերջո ստիպված եղավ չափավորել դրանք։ Այս պահանջների մեղմացման պատճառներից մեկը Գազայում պատերազմի մեկնարկն էր։  Որովհետեւ այս պատերազմի մեկնարկով նվազեց Թել Ավիվի աջակցությունը Ադրբեջանի նկատմամբ։

Նշելով Ադրբեջանի նախագահի խիստ քննադատությունը Արևմուտքի և ԱՄՆ-ի նկատմամբ Հայաստանին աջակցելու համար՝ Մոմենին հավելել է, որ ներկայիս պայմաններում Ադդրբեջանը երկակի խաղ է խաղում և կարող է համաձայնության գալ Թուրքիայի ու Հայաստանի հետ միջանցքներ ստեղծելու վերաբերյալ, որպեսզի դուր գա Եվրոպային։