Բրիտանիայի անօրինական պլանը 350 միլիարդ դոլար ռուսական սառեցված ակտիվների համար
Բրիտանիայի արտգործնախարարը պահանջել է Ռուսաստանի 350 միլիարդ դոլարի սառեցված միջոցները հատկացնել Ուկրաինայի վերականգնման և պատերազմի ֆինանսավորման համար։
Ըստ Independent թերթի՝ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դեյվիդ Քեմերոնը վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ ասել է.- Այս միջոցները արգելափակելու փոխարեն ավելի լավ է դրանք ծախսել Ուկրաինայի վերականգնման վրա և դիտարկել որպես կանխավճար այն փոխհատուցման համար, որը Ռուսաստանը պետք է մի օր վճարի Ուկրաինա անօրինական ներխուժման համար։
Բրիտանական այս լրատվամիջոցի փոխանցմամբ՝ արևմտյան կառավարությունները պատժամիջոցներ են կիրառել տասնյակ ռուս միլիարդատերերի նկատմամբ՝ Մոսկվային ֆինանսական դժվարությունների մեջ դնելու համար։
Նշվում է, որ ամբողջ աշխարհում սառեցվել է Ռուսաստանի կենտրոնական բանկի մոտ 350 միլիարդ դոլարի պահուստները, որից 26 միլիարդ ֆունտ ստերլինգը պահվում է Բրիտանիայում:
Սպիտակ տունը 2022 թվականի ապրիլին առաջարկել էր բռնագրավել որոշ ռուս խոշոր կապիտալիստների ակտիվները և փոխանցել Ուկրաինային։
Առաջարկից 21 ամիս անց այս մարդկանցից քչերն են քննադատել Պուտինին, և ընդամենը 5,4 միլիոն դոլար է փոխանցվել Ուկրաինային։
Ուկրաինային օգնություն տրամադրելու համար ակտիվների առգրավման գործընթացի բարդության պատճառով որոշ փորձագետներ արևմտյան կառավարություններին առաջարկել են մտածել նորարարական մեթոդների մասին:
Ուկրաինան նույնպես չի աջակցել ռուս կապիտալիստների դեմ պատժամիջոցների կրճատմանը, և Վլադիմիր Զելենսկիի խորհրդականներից մեկի խոսքով, նա համաձայն է դրան միայն պայմանով, որ նշված ակտիվների մեծ մասը օգտագործվի այս երկրի վերակառուցման համար։