Եվրամիությունը չի ծրագրում մարզել հայ զինվորականներին. Ստանո
https://parstoday.ir/hy/news/world-i210590-Եվրամիությունը_չի_ծրագրում_մարզել_հայ_զինվորականներին._Ստանո
ԵՄ-ն ուսումնասիրում է հայկական բանակին Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ լուծումներ դեռ չկան։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2023 08:14 Asia/Tehran
  • Եվրամիությունը չի ծրագրում մարզել հայ զինվորականներին. Ստանո

ԵՄ-ն ուսումնասիրում է հայկական բանակին Խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ լուծումներ դեռ չկան։

Եվրամիությունը մտադիր չէ Երևանի հետ զորավարժություններ անցկացնել և վարժեցնել հայ զինծառայողներին։ «Իզվեստիայի» հետ զրույցոմ այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն:

«ԵՄ-ն չի դիտարկում Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու հնարավորությունը։ ԵՄ – ն ոչ թե ռազմական դաշինք է, այլ քաղաքական և տնտեսական հանրություն», - ասել է Ստանոն։

Նա նշել է, որ Եվրամիությունը չի նախատեսում նաև ՀՀ ԶՈւ զինծառայողներին մարզել ԵՄ անդամ երկրների տարածքում:

Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Եվրամիությունում ուսումնասիրում են հայկական բանակին խաղաղության եվրոպական հիմնադրամի գծով «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, սակայն կոնկրետ լուծումներ դեռևս չկան:

Ավելի վաղ արդեն հաղորդվել էր, որ Եվրամիությունը լրացուցիչ կուսումնասիրի Հայաստանի զինված ուժերին աջակցելու հնարավորությունը Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում: