Արևմուքտի հակաիրանական պատժամիջոցները ձախողվել են
https://parstoday.ir/hy/news/world-i210608-Արևմուքտի_հակաիրանական_պատժամիջոցները_ձախողվել_են
Նշելով, որ երկրների մեծ մասը ցանկանում է գործարար հարաբերություններ ունենալ Իրանի հետ, ռուս փարձագետն ասել է, որ Արևմուքտի հակաիրանական պատժամիջոցները ձախողվել են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2023 12:36 Asia/Tehran
  • Արևմուքտի հակաիրանական պատժամիջոցները ձախողվել են

Նշելով, որ երկրների մեծ մասը ցանկանում է գործարար հարաբերություններ ունենալ Իրանի հետ, ռուս փարձագետն ասել է, որ Արևմուքտի հակաիրանական պատժամիջոցները ձախողվել են:

 Մոսկվայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Ստանիսլավ Պրիչինն ասել է. «Այլևս ոչ ոք չի վախենում Իրանի հետ տնտեսական համագործակցության համար Արևմուտքի սպառնալիքներից»։ 
Նա նշել է. «ՇՀԿ-ին և ԲՐԻԿՍ-ին ԻԻՀ անդամակցության արդյունքում, երկրները ցանկություն ունեն մեծացնել Իրանի հետ առևտրային հարաբերությունները»: 
Պրիչինը նշել է. «Պատժամիջոցներից վախի պատճառով, նախկինում որոշ երկրներ չէին ողջունում Իսլամական Հանրապետության լիիրավ անդամակցությունը այնպիսի կազմակերպություններին, ինչպիսին է ԲՐԻԿՍ-ը: Բայց ներկայումս, երբ Ռուսաստանը գտնվում է լայնածավալ պատժամիջոցների տակ, դիմակները հանված են, արտաքին սպառնալիքներից ոչ ոք չի վախենում և բոլորն ընդունել են նոր իրականությունը»։
Փորձագետի կարծիքով՝ այս իրավիճակում ԻԻՀ լիիրավ անդամակցությունը ԲՐԻԿՍ-ին,  շատ լավ նշան է՝ Իրանի հետ Ռուսաստանի տնտեսական հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար։
Պրիչինն ասել է. «Ներկայում Իրանը Ռուսաստանի համար ինքնաբավ և գրավիչ բիզնես գործընկեր է»։