Մեկնաբանություն- Արտահերթ նախագահական ընտրություններ Ադրբեջանում․ Ընդդիմախոսների և կողմնակիցների դիրքորոշումները
https://parstoday.ir/hy/news/world-i210620-Մեկնաբանություն_Արտահերթ_նախագահական_ընտրություններ_Ադրբեջանում_Ընդդիմախոսների_և_կողմնակիցների_դիրքորոշումները
Արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործադիր հրամանը արժանացել է Բաքվի կառավարության կողմնակիցների և հակառակորդների կարծիքին։
(last modified 2026-02-24T09:27:23+00:00 )
Դեկտեմբեր 11, 2023 17:06 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Արտահերթ նախագահական ընտրություններ Ադրբեջանում․ Ընդդիմախոսների և կողմնակիցների դիրքորոշումները

Արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գործադիր հրամանը արժանացել է Բաքվի կառավարության կողմնակիցների և հակառակորդների կարծիքին։

Անցած հինգշաբթի Իլհամ Ալիևը ստորագրել է գործադիր հրաման և համաձայնել է անցկացնել «հատուկ նախագահական ընտրություններ» 2024 թվականի փետրվարի 7-ին և խնդրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել այդ կապակցությամբ։ 61-ամյա Իլհամ Ալիևը վերջին անգամ Ադրբեջանի նախագահի պաշտոնում ընտրվել է 2018 թվականին յոթ տարի ժամկետով։ Հաջորդ տարվա փետրվարին Ադրբեջանի նախագահական ընտրություններին Իլհամ Ալիեւի մասնակցությունը հինգերորդ անընդմեջ շրջանն է լինելու նախագահական  ընտրություններին նրա մասնակցության։

Բաքվի իշխանության կողմնակիցների ու հակառակորդների դիրքորոշումներից զատ, կարելի է վստահաբար ասել՝ 2024 թվականի փետրվարին կայանալիք ընտրություններում ձայների բացարձակ մեծամասնությամբ Իլհամ Ալիևը կվերընտրվի Ադրբեջանի նախագահի պաշտոնում։ Ադրբեջանը 1969 թվականից ուղղակի և անուղղակիորեն կառավարվում է Ալիևների ընտանիքի կողմից։ Չնայած դրան, Իլհամ Ալիևը ավելի քան երկու տասնամյակ ղեկավարում է Ադրբեջանի գործերը։ 2003 թվականին հոր՝ Հեյդար Ալիևի մահից հետո Իլհամ Ալիևը միանձնյա վերահսկում է Ադրբեջանի գործերը։ Իլհամ Ալիեւը կարողացավ այս պաշտոնում մնալ 2003, 2008, 2013 եւ 2018 թվականների ընտրությունների արդյունքում ստանալով ձայների բացարձակ մեծամասնություն։

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունների հայտարարման կապակցությամբ կողմնակիցներն ու հակառակորդները տարբեր դիրքորոշումներ են որդեգրել։ Հակադարձելով նախագահական արտահերթ ընտրությունների մասին հայտարարության՝ Ադրբեջանի Մուսավաթ կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ստեղծել ժողովրդավարական մթնոլորտ և հավասար մրցակցային պայմաններում անցկացնել ազատ ընտրություններ։ Նախկինում Ադրբեջանից ստացված հաղորդագրություններում նշվում էր, որ Իլհամ Ալիևի հակառակորդները Բաքվում բողոքի ցույց են անցկացրել, որի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությանը հարող տասնյակ ակտիվիստների։

Բաքվի կառավարության ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները նախագահական ընտրությունների վաղաժամկետ հայտարարելը համարում են Բաքվի իշխանությունների անվստահության նշան և տիրող իրավիճակի նկատմամբ Իլհամ Ալիևի կառավարության անհանգստության նշան։

Իլհամ Ալիևի քաղաքականության կողմնակիցները և իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամները կարծում են, որ «Ղարաբաղյան երկրորդ պատերազմում իր հաջողության շնորհիվ Իլհամ Ալիևը հաստատ կհաղթի հաջորդ նախագահական ընտրություններում»: 

Իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության անդամ Նաքիֆ Համզաևը «Թուրան» լրատվական գործակալությանը ասել է․- «Բոլորը գիտեն, որ նախագահական ընտրություններում հաղթելու է Իլհամ Ալիևը, և ​​կապ չունի՝ այս ընտրությունները կանցկացվեն մեկ տարի շուտ, թե մեկ տարի ուշ»։

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրությունների մասին ընդհանուր ամփոփման մեջ պետք է ասելլ, որ ընտրությունների այս շրջանը կանցկացվի ինչպես նախորդ ժամանակաշրջանները՝ առանց ընտրական օրենսդրության կոնկրետ փոփոխության։ Մինչդեռ վերջին տասնամյակի նախորդ ընտրությունների ժամանակ Եվրախորհրդի ներկայացուցիչները Բաքվի կառավարությանը հանձնարարականներ են տվել, որոնցից ոչ մեկը վերջին տասը տարում չի իրականացվել։