ԱՄՆ-ին անհանգստացնում է սևծովյան երկրների հետ Իրանի տնտեսական հարաբերությունների զարգացումը
https://parstoday.ir/hy/news/world-i210624-ԱՄՆ_ին_անհանգստացնում_է_սևծովյան_երկրների_հետ_Իրանի_տնտեսական_հարաբերությունների_զարգացումը
ԱՄՆ Կոնգրեսին առընթեր «Հիլ» լրատվական կայքը «Իրանը և Սև ծովը» խորագրով հոդվածում գրել է. «Շահութաբեր շուկաները գտնվում են սևծովյան տարածաշրջանում՝ Իրանի դիմաց: Այս երկիրը նաև լավ հնարավորություններ է տեսնում Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունն ընդլայնելու համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 11, 2023 13:57 Asia/Tehran
  • ԱՄՆ-ին անհանգստացնում է  սևծովյան երկրների հետ Իրանի տնտեսական հարաբերությունների զարգացումը

ԱՄՆ Կոնգրեսին առընթեր «Հիլ» լրատվական կայքը «Իրանը և Սև ծովը» խորագրով հոդվածում գրել է. «Շահութաբեր շուկաները գտնվում են սևծովյան տարածաշրջանում՝ Իրանի դիմաց: Այս երկիրը նաև լավ հնարավորություններ է տեսնում Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունն ընդլայնելու համար»:

Կայքը գրում է. «Իրանը ցանկանում է ընդլայնել տնտեսական և տեխնոլոգիական համագործակցությունը Ռումինիայի և Բուլղարիայի հետ: Այս երկու երկրները ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամներ են։ Բացի այդ, Իրանը զարգացնում է տնտեսական հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի հետ։ Իրանի իշխանությունների համար առևտուրը ռազմավարական նշանակություն ունի և նրանք վարում են հակաարևմտյան արտաքին քաղաքականություն: Զարմանալի չէ, որ Իսլամական Հանրապետությունը ցանկանում է ընդլայնել իր ներկայությունը սևծովյան տարածաշրջանում և համագործակցությունը՝ Ռուսաստանի հետ»։
«Հիլ»-ը հավելում է, որ վերջին տարիներին Իրանը դարձել է Վլադիմիր Պուտինի իրական դաշնակիցներից  մեկը, հավելելով, որ Թեհրանը մեծ փորձ ունի պատժամիջոցները շրջանցելու հարցում, քանի որ որպես էներգիա արտահանող տերություն, որը տասնամյակներ շարունակ պայքարել է ԱՄՆ պատժամիջոցների դեմ, ձեռք է բերել համապատասխան հմտություններ:
Կայքը գրում է. «Իրանն ունի նավերի նավատորմ, որոնք օգտագործում է պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ, հատկապես նավթ և զենք տեղափոխելու համար: Այս նավերի սեփականությունն ու երթուղին երբեք չեն բացահայտվում»:
Հոդվածում նաև ասվում է. «Այն իրավիճակում, երբ որևէ այլ երկիր զենք չի տալիս Ռուսաստանին, իրանական զենքը հասնում է այդ երկիր: Իհարկե, ոչ անվճար: Սև ծովի տարածաշրջանը և՛ տարանցիկ ճանապարհ է, և՛ նպատակակետ Իրանի զենքի և նավթի առևտրի համար, և Ռուսաստանը կարող է ճանապարհ բացել Իրանի համար այս ուղղությամբ»։