ՄԱԿ. 2023-ին համաշխարհային առևուրն անկում է ապրել
https://parstoday.ir/hy/news/world-i210632-ՄԱԿ._2023_ին_համաշխարհային_առևուրն_անկում_է_ապրել
Ապրանքների և ծառայությունների համաշխարհային առևտուրը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 1,5 տրիլիոն դոլարով (5%)՝ հասնելով մոտ 30,7 տրիլիոն դոլարի։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Դեկտեմբեր 11, 2023 14:09 Asia/Tehran
  • ՄԱԿ. 2023-ին համաշխարհային առևուրն անկում է ապրել

Ապրանքների և ծառայությունների համաշխարհային առևտուրը 2023 թվականին նախորդ տարվա համեմատ նվազել է մոտ 1,5 տրիլիոն դոլարով (5%)՝ հասնելով մոտ 30,7 տրիլիոն դոլարի։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նման տվյալներ են բերված ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) հրապարակված զեկույցում։

UNCTAD-ի փորձագետները նշում են, որ համաշխարհային առևտրաշրջանառության անկման վրա ազդում է աշխարհաքաղաքական լարվածությունը, մասնավորապես՝ Չինաստանի և ԱՄՆ-ի միջև։ Արդյունքում Արևելյան Ասիայում առևտուրը մնում է միջինից ցածր:

Զարգացող երկրներից արտահանման ցուցանիշները նույնպես լավը չեն։ Կտրուկ նվազել է նաև զարգացող տնտեսությունների միջև ապրանքաշրջանառությունը։

ՄԱԿ-ում կարծում են, որ 2024 թվականին համաշխարհային առևտրի զարգացման հեռանկարները մնում են անհասկանալի, սակայն ընդհանուր առմամբ փորձագետները հոռետեսական կանխատեսումեր ունեն։ Ակնկալվում է, որ առևտրաշրջանառության հետագա դանդաղում է սպասվում շարունակվող աշխարհաքաղաքական ռիսկերի ֆոնին: