Բայդենը հրեաների հավաքում. Ես սիոնիստ եմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրեական «Հանուկա» տոնի կապակցությամբ Սպիտակ տանը ելույթի ժամանակ անդրադառնալով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ իր երկարամյա հարաբերություններին, ասել է. «Ես սիոնիստ եմ»։
«Միացյալ Նահանգները կշարունակի ռազմական օգնություն ուղարկել Իսրայելին, սակայն մենք և նրանք պետք է զգույշ լինենք։ Անհերքելի է այն ջերմությունն ու կապը, որ ես զգում եմ հրեական համայնքի հետ: Երբ ես մի քանի տարի առաջ ասացի, որ պարտադիր չէ հրեա լինել սիոնիստ լինելու համար, ես արժանացա բազմաթիվ քննադատությունների, բայց ես սիոնիստ եմ», - ասել է Բայդենը։
Բայդենը նշել է, որ Նեթանյահուի (Բիբի) հետ իր հին լուսանկարներից մեկի վրա գրել է. «Բիբի, ես քեզ սիրում եմ»։
Դիմելով հրեաներին, ովքեր Սպիտակ տանը նշում էին տոնը, Ջո Բայդենն ասել է. «Եթե մի կողմ թողնենք Իսրայելի վարչապետի հետ տարաձայնությունները, ապա անսասան է իմ հանձնառությունն անկախ հրեական պետության նկատմամբ»:
Միաժամանակ ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է մի շարք ակտիվիստների, ովքեր նստացույց էին արել Կոնգրեսի շենքում՝ ի նշան Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների դեմ բողոքի։
Ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել Ղոդսը (Երուսաղեմ) բռնազավթիչների հանցագործությունների դեմ՝ պահանջելով այս տարածքում հրադադար հաստատել, սակայն նրանցից ոմանք ձերբակալվել են։
Այս ցույցի մասնակիցները պահանջել են նաև դադարեցնել Սիոնիստական ռեժիմի նկատմամբ ԱՄՆ-ի սպառազինական աջակցությունը։