Եվրահանձնաժողովի նախագահի ելույթն ավարտվեց շան հաչոցով
https://parstoday.ir/hy/news/world-i210724-Եվրահանձնաժողովի_նախագահի_ելույթն_ավարտվեց_շան_հաչոցով
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ելույթը Եվրախորհրդարանի նիստում «ավարտվել է» շան բարձր հաչոցով, որը հեռարձակվել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի կենտրոնական նիստերի դահլիճի ձայնային համակարգով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 13, 2023 14:02 Asia/Tehran

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի ելույթը Եվրախորհրդարանի նիստում «ավարտվել է» շան բարձր հաչոցով, որը հեռարձակվել է Ստրասբուրգում Եվրախորհրդարանի կենտրոնական նիստերի դահլիճի ձայնային համակարգով։

«Եկեք մեր քաղաքացիներին ցույց տանք Եվրոպայի հզորությունը, երբ նա միասնական է և գլուխը բարձր կանգնած է։ Փառք Եվրոպային»,- ասել է ֆոն դեր Լեյենը։

Նրա խոսքերից հետո բարձրախոսներից լսվել է շան բարձր ու երկար հաչոց, որը մի քանի վայրկյան հետո  խլացրել է եվրոպացի պատգամավորների ծիծաղը։

Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան որպես այս միջադեպի պատճառ նշել է շենքում անվտանգության ծառայության շների առկայությունը։