Թրամփի առավելությունը Բայդենից յոթ մոխրագույն նահանգներում
https://parstoday.ir/hy/news/world-i210846-Թրամփի_առավելությունը_Բայդենից_յոթ_մոխրագույն_նահանգներում
Նոր հարցման արդյունքները ցույց են տվել, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը յոթ մոխրագույն նահանգներում առաջ է անցել երկրի ներկայիս նախագահ Ջո Բայդենից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2023 13:41 Asia/Tehran
  • Թրամփի առավելությունը Բայդենից յոթ մոխրագույն նահանգներում

Նոր հարցման արդյունքները ցույց են տվել, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը յոթ մոխրագույն նահանգներում առաջ է անցել երկրի ներկայիս նախագահ Ջո Բայդենից։

Ըստ Tasnim լրատվական գործակալության՝ Morning Consult-ի և Bloomberg-ի հարցումը ցույց է տվել, որ Ջո Բայդենը Թրամփին զիջում է միջինը 5,28 տոկոսային կետով՝ Հյուսիսային Կարոլինա, Ջորջիա, Վիսկոնսին, Նևադա, Միչիգան, Արիզոնա և Փենսիլվանիա նահանգներում։

Թրամփի համար լավագույն արդյունքը գրանցվել է Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում, որտեղ նա առաջ է Ջո Բայդենից համապատասխանաբար 11 և 7 տոկոսային կետով։ Վիսկոնսինում Բայդենը զիջում է Թրամփին 6%-ով, Նևադայում՝ 5%-ով, Միչիգանում՝ 4%-ով և Արիզոնայում՝ 3%-ով:

Վերջերս Reuters/Ipsos-ի հարցման արդյունքները ցույց են տվել, որ Դոնալդ Թրամփն 38 տոկոսով Բայդենի 36 տոկոսի նկատմամբ ունի 2 տոկոս առավելություն։