Լավրով. Արևմուտքը փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում
https://parstoday.ir/hy/news/world-i210862-Լավրով._Արևմուտքը_փորձում_է_սեպ_խրել_Ռուսաստանի_և_Հայաստանի_հարաբերություններում
Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային կապերը ամրության փորձարկում են անցնում, կապված երկու պետությունների միջև սեպ խրելու Արևմուտքի փորձերի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 15, 2023 16:18 Asia/Tehran
  • Լավրով. Արևմուտքը փորձում է սեպ խրել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում

Ռուսաստանի և Հայաստանի միջև դաշնակցային կապերը ամրության փորձարկում են անցնում, կապված երկու պետությունների միջև սեպ խրելու Արևմուտքի փորձերի հետ:

Այս մասին ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի մեջ, որն ընթերցել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը «Հանրային դիվանագիտության դերն ու տեղը Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման գործում» նիստում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր Մոսկվայի և Երևանի միջև դաշնակցային կապերը ստուգվում են մեր եղբայրական ժողովուրդների հարաբերությունների մեջ սեպ խրելու Արևմուտքի փորձերի լույսի ներքո», - ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳՆ ղեկավարը նաև համոզմունք է հայտնել, որ «քննարկումների արդյունքում կմշակվեն գործնական առաջարկություններ և փոխօգտակար կապեր կստեղծվեն»։