Սանդերսը խստորեն քննադատել է ԱՄՆ կառավարությանը՝ Իսրայելին աջակցելու համար
https://parstoday.ir/hy/news/world-i210876-Սանդերսը_խստորեն_քննադատել_է_ԱՄՆ_կառավարությանը_Իսրայելին_աջակցելու_համար
Սենատոր Բերնի Սանդերսը խստորեն քննադատել է ԱՄՆ կառավարությանը՝ Իսրայելին աջակցելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 16, 2023 06:53 Asia/Tehran
  • Սանդերսը խստորեն քննադատել է ԱՄՆ կառավարությանը՝ Իսրայելին աջակցելու համար

Սենատոր Բերնի Սանդերսը խստորեն քննադատել է ԱՄՆ կառավարությանը՝ Իսրայելին աջակցելու համար:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ՝ Վերմոնտ նահանգի սենատոր Բերնի Սանդերսը Գազայի հատվածում իրավիճակը «աղետալի» է անվանել և ընդգծել, որ այս իրավիճակի աղբյուրն «ամերիկյան ռումբերն ու ֆինանսական ռեսուրսներն են»։

X սոցիալական ցանցում արած գրառման մեջ Սանդերսը նշել է. «Գազայում տառապանքի չափն աներևակայելի է, և այդ պատճառով ես բանաձև ներկայացրեցի ԱՄՆ Կոնգրեսին՝ ստիպելու ԱՄՆ-ին վերանայել իր համագործակցությունն Իսրայելի հետ»:

Նա նշել է, որ Գազայի ժողովրդի բուռն տառապանքը կմնա Միացյալ Նահանգների ժամանակակից պատմության ամենամութ էջերից մեկը։

Ավելի վաղ նա հայտարարել է որ Սիոնիստական ռեժիմը տանուլ է տալիս պատերազմը հասարակության աչքում։10:22