Բրիտանիայի անօթևանների ցնցող վիճակագրությունը Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ
Բրիտանիայի անօթևանների ամենամեծ բարեգործական կազմակերպություն՝ Shelter-ը շաբաթ օրը իր վերջին զեկույցում հայտարարեց, որ այս տարի Սուրբ Ծննդյան տոնին ընդառաջ, անօթևանների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 14%-ով: Այս ինստիտուտի զեկույցի համաձայն՝ 2023 թվականին 309 հազար 550 մարդ անօթևան է դարձել և նրանց մեծ մասն ապրել է վրաններում և հանրակացարաններում։
Shelter-ի գործադիր տնօրեն Փոլի Նեյթը Բրիտանիայում բնակարանային իրավիճակը բնութագրեց որպես արտակարգ, և հայտարարեց, որ այս ոլորտում պետական ներդրումների բացակայությունը պատճառ է դարձել, որ «մարդիկ չկարողանան վճարել իրենց վարձավճարները, և անօթևանների թիվն ավելանում է»:
Shelter-ն ասում է, որ զեկույցը կազմել է կառավարության պաշտոնական թվերի, Homeless Link բարեգործական կազմակերպության տվյալների և քաղաքային խորհուրդների պատասխանների հիմամբ: Ինստիտուտում պարզաբանել են, որ իրական թվերը կարող են ավելի բարձր լինել «թաքնված անօթևանների» պատճառով։
Վիճակագրության համաձայն՝ բրիտանացիների մի զգալի հատված դժվարին ժամանակաշրջան է ապրում՝ ծանր տնտեսական պայմանների, սանձարձակ գների և կյանքի ծախսերի ճգնաժամի պատճառով։