ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայում երեխաների համար պայմաններն աղետալի են
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումներից հետո Գազան դարձել է երեխաների համար աշխարհի ամենավտանգավոր վայրը։
ՖԱՐՍ գործակալությունը հաղորդում է, որ Գազայի վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն՝ Գազայի հատվածում մոտ մեկ միլիոն երեխա բռնի տեղահանվել է իրենց տներից:
Սիոնիստները փորձում են խոչընդոտել իրավիճակի լուսաբանմանը: Այդ իսկ պատճառով, Գազայի հատվածում արդեն երեք օր անջատված են ինտերնետը և կապի գծերը, ինչը պատերազմի սկզբից ի վեր ամենաերկար ժամանակահատվածն է։
Պաղեստինի առողջապահության նախարարությունը հրապարակել է Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի լայնածավալ հարձակումների զոհերի վերջին վիճակագրությունը, որոնց ընթացքում Գազայում մինչ այժմ նահատակվել է ավելի քան 19 հազար մարդ, նրանցից ավելի քան 70%-ը եղել են կանայք և երեխաներ.