ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայում երեխաների համար պայմաններն աղետալի են
https://parstoday.ir/hy/news/world-i210910-ՅՈՒՆԻՍԵՖ._Գազայում_երեխաների_համար_պայմաններն_աղետալի_են
ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումներից հետո Գազան դարձել է երեխաների համար աշխարհի ամենավտանգավոր վայրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2023 06:21 Asia/Tehran
  • ՅՈՒՆԻՍԵՖ. Գազայում երեխաների համար պայմաններն աղետալի են

ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումներից հետո Գազան դարձել է երեխաների համար աշխարհի ամենավտանգավոր վայրը։

ՖԱՐՍ գործակալությունը հաղորդում է, որ Գազայի վերաբերյալ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն՝ Գազայի հատվածում մոտ մեկ միլիոն երեխա բռնի տեղահանվել է իրենց տներից:

Սիոնիստները փորձում են խոչընդոտել իրավիճակի լուսաբանմանը: Այդ իսկ պատճառով, Գազայի հատվածում արդեն երեք օր անջատված են ինտերնետը և կապի գծերը, ինչը պատերազմի սկզբից ի վեր ամենաերկար ժամանակահատվածն է։

Պաղեստինի առողջապահության նախարարությունը հրապարակել է Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի լայնածավալ հարձակումների զոհերի վերջին վիճակագրությունը, որոնց ընթացքում Գազայում մինչ այժմ նահատակվել է ավելի քան 19 հազար մարդ, նրանցից ավելի քան 70%-ը եղել են կանայք և երեխաներ.