Զահիդ Օրուջը հայտարարել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին
https://parstoday.ir/hy/news/world-i210932-Զահիդ_Օրուջը_հայտարարել_է_Ադրբեջանի_նախագահական_ընտրություններում_իր_թեկնածությունն_առաջադրելու_մասին
Սոցիալական հետազոտությունների կենտրոնի վարչության նախագահ, պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարել է Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:
(last modified 2026-05-24T13:43:28+00:00 )
Դեկտեմբեր 17, 2023 14:16 Asia/Tehran
  • Զահիդ Օրուջը հայտարարել է Ադրբեջանի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին

Սոցիալական հետազոտությունների կենտրոնի վարչության նախագահ, պատգամավոր Զահիդ Օրուջը հայտարարել է Ադրբեջանի առաջիկա նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին:

Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

Օրուջն ասել է նաև, որ առաջիկա օրերին փաստաթղթերը պաշտոնապես կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրությունները նշանակված են 2024 թվականի փետրվարի 7-ին:

Դեկտեմբերի 15-ին «Ենի Ադրբեջան» կուսակցության վարչության ընդլայնված նիստում որոշում է կայացվել նախագահական ընտրություններում առաջադրել Իլհամ Ալիևի թեկնածությունը:

Արտահերթ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է առաջադրել «Մեծ Ադրբեջան» կուսակցության նախագահ Էլշադ Մուսաևը։

Որպես թեկնածու  է  գրանցվել նաև պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան։