Ասադովը խոսել է Բաքվի` տարածաշրջանում խաղաղության հասնելու լիակատար վճռականության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i210982-Ասադովը_խոսել_է_Բաքվի_տարածաշրջանում_խաղաղության_հասնելու_լիակատար_վճռականության_մասին
Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերը շարունակելու հարցում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2023 13:00 Asia/Tehran
  • Ասադովը խոսել է Բաքվի` տարածաշրջանում խաղաղության հասնելու լիակատար վճռականության մասին

Ադրբեջանը վճռական է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ամրապնդմանն ուղղված ջանքերը շարունակելու հարցում։

Այս հայտարարությունն արել է այդ երկրի վարչապետ Ալի Ասադովը Մոսկվայում ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում։

Նրա խոսքով` հաշվի առնելով վերջին շրջանի դրական ազդակները` Բաքվում չափազանց կարևոր են համարում այդ ուղղությամբ կառուցողական երկխոսության շարունակությունը։

«Ստեղծված պատմական հնարավորության ռացիոնալ օգտագործումը թույլ կտա մեզ հասնել տարածաշրջանում երկար սպասված խաղաղությանը և հույս կստեղծի մեր տարածաշրջանում բոլոր մարդկանց խաղաղ և անվտանգ համակեցության համար»,- ընդգծել է նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին գերիների փոխանակում տեղի ունեցավ: Երևանը 32 հայ ռազմագերիների դիմաց Բաքվին հանձնեց երկու դիվերսանտի։