Սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացի երիտասարդների մեծ մասը ցանկանում է Իսրայելի ոչնչացումը
https://parstoday.ir/hy/news/world-i210988-Սոցհարցման_արդյունքների_համաձայն_ամերիկացի_երիտասարդների_մեծ_մասը_ցանկանում_է_Իսրայելի_ոչնչացումը
«Հարվարդ-Հարիս» կենտրոնի անցկացրած կարևոր հարցման արդյունքները վկայում են Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ ամերիկացի երիտասարդների ատելության խորության մասին։ Երիտասարդներ, ովքեր վերջին նախագահական ընտրություններում քվեարկեցին Ջո Բայդենի օգտին, որպեսզի հակառակ հանրապետականներին, նա ավելի քիչ աջակցություն ցուցաբերի Իսրայելին, և այս երկրի եկամուտներից ու բյուջեից ավելի քիչ գումար ծախսի Սիոնիստական ​​ռեժիմի ռազմամոլության համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2023 13:31 Asia/Tehran
  • Սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացի երիտասարդների մեծ մասը ցանկանում է Իսրայելի ոչնչացումը

«Հարվարդ-Հարիս» կենտրոնի անցկացրած կարևոր հարցման արդյունքները վկայում են Սիոնիստական ​​ռեժիմի նկատմամբ ամերիկացի երիտասարդների ատելության խորության մասին։ Երիտասարդներ, ովքեր վերջին նախագահական ընտրություններում քվեարկեցին Ջո Բայդենի օգտին, որպեսզի հակառակ հանրապետականներին, նա ավելի քիչ աջակցություն ցուցաբերի Իսրայելին, և այս երկրի եկամուտներից ու բյուջեից ավելի քիչ գումար ծախսի Սիոնիստական ​​ռեժիմի ռազմամոլության համար։

Ըստ «Վաթանե Էմրուզ» օրաթերթի, այս շաբաթ անցկացված «Հարվարդ-Հարիսի» հարցումը ցույց է տվել, որ 18-ից 24 տարեկան ամերիկացիների 51 տոկոսը պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության արմատական ​​լուծումը, որը կհանգեցնի հրեական պետության կործանմանը և դրա փոխարինումը ՀԱՄԱՍ-ի իշխանության ներքո պաղեստինյան մի կառույցով։

Այս առումով  ամերիկացի երիտասարդների միայն 32%-ն է կարծում, որ երկու պետությունների գոյությունը արդյունավետ կլինի, իսկ 17%-ը պատասխանել է, որ պաղեստինցի ժողովուրդը պետք է գնա արաբական երկրներ և ապրի այնտեղ։