Սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացի երիտասարդների մեծ մասը ցանկանում է Իսրայելի ոչնչացումը
«Հարվարդ-Հարիս» կենտրոնի անցկացրած կարևոր հարցման արդյունքները վկայում են Սիոնիստական ռեժիմի նկատմամբ ամերիկացի երիտասարդների ատելության խորության մասին։ Երիտասարդներ, ովքեր վերջին նախագահական ընտրություններում քվեարկեցին Ջո Բայդենի օգտին, որպեսզի հակառակ հանրապետականներին, նա ավելի քիչ աջակցություն ցուցաբերի Իսրայելին, և այս երկրի եկամուտներից ու բյուջեից ավելի քիչ գումար ծախսի Սիոնիստական ռեժիմի ռազմամոլության համար։
Ըստ «Վաթանե Էմրուզ» օրաթերթի, այս շաբաթ անցկացված «Հարվարդ-Հարիսի» հարցումը ցույց է տվել, որ 18-ից 24 տարեկան ամերիկացիների 51 տոկոսը պաշտպանում է իսրայելա-պաղեստինյան հակամարտության արմատական լուծումը, որը կհանգեցնի հրեական պետության կործանմանը և դրա փոխարինումը ՀԱՄԱՍ-ի իշխանության ներքո պաղեստինյան մի կառույցով։
Այս առումով ամերիկացի երիտասարդների միայն 32%-ն է կարծում, որ երկու պետությունների գոյությունը արդյունավետ կլինի, իսկ 17%-ը պատասխանել է, որ պաղեստինցի ժողովուրդը պետք է գնա արաբական երկրներ և ապրի այնտեղ։