Ուկրաինական բանակի կորուստների թիվը հասել է օրական 800-ի
ՆԱՏՕ-ի նախկին սպան հայտարարել է , -«Ուկրաինական զորքերի զոհերի թիվը հասել է օրական 800-ի»։
«Ֆարս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի ռազմաօդային ուժերի թոշակի անցած գնդապետ Ռալֆ Դի Թիլեն՝ չհրապարակելով իր աղբյուրները, ասել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում օրական մոտ 800 ուկրաինացի զինվոր է սպանվում և վիրավորվում։
Այս հայտնի ռազմական վերլուծաբանը, ով անցյալում ծառայել է ՆԱՏՕ-ում, չորեքշաբթի օրը Fox ամսագրում լույս տեսած հոդվածում նշել է,-«Դա նշանակում է, որ Կիևը ստիպված կլինի ամեն ամիս հավաքագրել ավելի քան 20,000 զինվոր՝ իր զոհվածներին և վիրավորներին փոխարինելու համար»։
«Ուկրաինան նաև լրացուցիչ անձնակազմի կարիք ունի՝ իր ուժերին առաջնագծում պարբերաբար փոխելու համար, որպեսզի ուժասպառ չլինեն զինվորները և կարողանան վերականգնել իրենց ուժը», - հավելել է Դի Թիելեն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի օրը հայտարարել է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը ցանկանում է մոբիլիզացնել լրացուցիչ 500,000 մարդու։