Հրաձգություն է տեղի ունեցել Պրահայի կենտրոնում գտնվող Կառլի համալսարանում
https://parstoday.ir/hy/news/world-i211168-Հրաձգություն_է_տեղի_ունեցել_Պրահայի_կենտրոնում_գտնվող_Կառլի_համալսարանում
Պրահայի կենտրոնում գտնվող Կառլի համալսարանում հրաձգության հետևւանքով կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունն X ցանցում հայտնել է քաղաքային ոստիկանության վարչությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
(last modified 2025-09-18T16:00:40+00:00 )
Դեկտեմբեր 21, 2023 19:35 Asia/Tehran

Պրահայի կենտրոնում գտնվող Կառլի համալսարանում հրաձգության հետևւանքով կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկությունն X ցանցում հայտնել է քաղաքային ոստիկանության վարչությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Տվյալ պահին ոստիկանությունը գործում է Յան Պալախի հրապարակում գտնվող դպրոցում։ Հաղորդվում է դպրոցում հրաձգության մասին: Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունը, բժիշկներն ու հրշեջները։ Նախնական տեղեկություններով՝ տեղում կան զոհեր և վիրավորներ», - ասված է հաղորդագրության մեջ:

Ավելի ուշ Չեխիայի ոստիկանությունը հաղորդեց, որ Պրահայում հրաձգության կազմակերպիչը ոչնչացվել է, հայտնի է մի քանի զոհերի և տասնյակ վիրավորների մասին:

Պրահայի քաղաքապետն իր հերթին հաղորդել է, որ չարագործն ինքնասպանություն է գործել։