Պուտինի նախազգուշացումը արևմտյան երկրներին
Ռուսաստանի նախագահն ասել է. «Ժամանակն է, որ Ամերիկան և Արևմուտքը ձերբազատվեն Ռուսաստանի փլուզման մտքից»։
2022 թվականի փետրվարին Ուկրաինայի հետ Ռուսաստանի հակամարտության սկսվելուց հետո, արևմտյան երկրները, դատապարտելով Մոսկվային և ուժեղացնելով տնտեսական ճնշումները, օրակարգ են մտցրել Կիևին համակողմանի քաղաքական, ֆինանսական և սպառազինական աջակցությունը։ Չնայած Արևմտյան երկրների աջակցությանը, Ռուսաստանին հաջողվել է տիրանալ Ուկրաինայի տարածքի առնվազն 20%-ին։
Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը այս երկրի Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդի նիստում ասել է․ «Ցանկանում եմ նշել, որ մենք մեզ հեռու չենք պահում Ամերիկայի մայր ցամաքից, Միացյալ Նահանգներից ու Կանադայից»:
Ռուսաստանի նախագահը վերջերս հայտարարեց, որ Մոսկվան արդիականացնում է իր միջուկային զինանոցը և իր միջուկային ռազմավարական ուժերը պահում է պատրաստվածության ամենաբարձր մակարդակի վրա։
Մինչ այժմ Ռուսաստանը և մի շարք այլ երկրներ հանդես են եկել խաղաղության առաջարկներով, որոնք արժանացել են Կիևի բացասական արձագանքին։