Մեդվեդև. Ռուսաստանի ռազմական գործողությունների նպատակն Ուկրաինայի կառավարության տապալումն է
https://parstoday.ir/hy/news/world-i211554-Մեդվեդև._Ռուսաստանի_ռազմական_գործողությունների_նպատակն_Ուկրաինայի_կառավարության_տապալումն_է
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների «ամենակարևոր և անխուսափելի նպատակը» Կիևի կառավարության տապալումն է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 29, 2023 14:29 Asia/Tehran
  • Մեդվեդև. Ռուսաստանի ռազմական գործողությունների նպատակն Ուկրաինայի կառավարության տապալումն է

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների «ամենակարևոր և անխուսափելի նպատակը» Կիևի կառավարության տապալումն է։

ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում, պատասխանելով Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների հեռանկարի մասին հարցին, Մեդվեդևն ասել է, որ ռազմական գործողությունները Ուկրաինայում կշարունակվեն նաև հաջորդ տարի։

Նա նշել է. «Վոլոդիմիր Զելենսկու գլխավորած արևմտամետ կառավարության տապալումն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների չհայտարարված, բայց «ամենակարևոր և անխուսափելի նպատակն է»»։

Նա նշել է. «Օդեսան, Դնեպրոպետրովսկը, Խարկովը, Նիկոլաևը և Կիևն, ինչպես նաև ուկրաինական կառավարության ժամանակավոր օկուպացիայի տակ գտնվող շատ այլ քաղաքներ, Ռուսաստանի քաղաքներն են»: