Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել
(last modified Thu, 04 Jan 2024 14:23:09 GMT )
Հունվար 04, 2024 17:53 Asia/Tehran
  • Ռուսաստանն ու Ուկրաինան գերիների փոխանակում են կատարել

Արաբական Միացյալ Էմիրությունների միջնորդությամբ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակում է իրականացվել, որի արդյունքում ազատ են արձակվել 248 ռուս և 230 ուկրաինացի զինծառայողներ։

«Ռաշա Թուդեյ»-ի հաղորդման համաձայն՝ ՌԴ ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ազատ արձակվածներին կտրամադրվի բժշկական և հոգեբանական օգնություն և ՌԴ օդատիեզերական ուժերի կողմից նրանք կտեղափոխեն երկիր՝ ռազմաբժշկական կենտրոններում բուժման և վերականգնման նպատակով։

Ռուսաստանի հայտարարությունից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում հայտարարեց «ավելի քան 200 ուկրաինացի զինվորների» ազատ արձակման մասին, սակայն ավելի ուշ հայտարարեց, որ ճշգրիտ թիվը 230 է։

Ըստ հաղորդումների՝ սա ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր գերիների ամենամեծ փոխանակումն է։

2020 թվականի փետրվարին Ռուսաստանը Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կանխելու համար հարձակվեց այդ երկրի վրա։  Ռուսաստանը բազմիցս հանդես է եկել խաղաղության և հրադադարի առաջարկներով, որոնք ԱՄՆ-ի կարգադրությամբ  մերժվել են Ուկրաինայի կողմից։