Ծովի մոտ կյանքը կարող է բարելավել հոգեկան առողջությունը
https://parstoday.ir/hy/news/world-i21190-Ծովի_մոտ_կյանքը_կարող_է_բարելավել_հոգեկան_առողջությունը
Նոր Զելանդիայի Քենթերբերի և Միչիգանի համալսարանների մի խումբ գիտնականներ Վելլինգթոն քաղաքի բնակիչների օրինակով պարզել են, թե ինչպես է օվկիանոսին մոտ ապրելու հանգամանքը ազդում մարդու հոգեկան վիճակի վրա, գրում է AdMe.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2016 05:48 Asia/Tehran
  • Ծովի մոտ կյանքը կարող է բարելավել հոգեկան առողջությունը

Նոր Զելանդիայի Քենթերբերի և Միչիգանի համալսարանների մի խումբ գիտնականներ Վելլինգթոն քաղաքի բնակիչների օրինակով պարզել են, թե ինչպես է օվկիանոսին մոտ ապրելու հանգամանքը ազդում մարդու հոգեկան վիճակի վրա, գրում է AdMe.ru-ն:

Հաշվի առնելով այնպիսի հանգամանքներ, ինչպիսիք են եկամտի մակարդակը, տարիքը, սեռը՝ եզրակացություն է արվել, որ օվկիանոսին նայող տներում ապրող մարդիկ ավելի քիչ հակում ունեն հոգեկան խնդիրներ ունենալուն, քան մնացած բոլորը:

Պարզվում է, բարենպաստ ազդեցությունը կապ չունի բնությանը մոտ լինելու հետ, այլ դա կապված է հենց օվկիանոսի հարևանությամբ: Անտառի կամ այգու մոտ ապրելը նման արդյունքի չի հանգեցնում:

«Ծովային շրջանները զգալի փոփոխությունների չեն ենթարկվել, այն դեպքում, երբ անտառային գոտիներում կան սպորտային հրապարակներ և այլ օբյեկտներ: Եթե անտառներին ձեռք չտային՝ հնարավոր է մենք այսօր այլ արդյունքներ ունենայինք»,- իր հայտարարությունում նշել է հետազոտության համահեղինակ Էմբեր Փիրսոնը: