Գերմանացի գյուղատնտեսները պատրաստվում են մեկ շաբաթով փակել Գերմանիայի ավտոճանապարհները
Հունվար 10, 2024 14:22 Asia/Tehran
Հազարավոր գերմանացի գյուղատնտեսներ նախազգուշացրել են, որ մեկ շաբաթով փակելու են գերմանական ավտոճանապարհները՝ բողոքելով դիզելային վառելիքի սուբսիդիաների կրճատման և գյուղատնտեսների հարկերի բարձրացման վերաբերյալ կառավարության քաղաքականության դեմ։
Անցյալ շաբաթ մի խումբ բողոքող գյուղատնտեսներ խոչընդոտել էին Գերմանիայի կանցլերի տեղակալին իջնել մարդատար նավից։