Հաագայի դատարանում կայացել են Իսրայելի հանցագործությունների վերաբերյալ երկրորդ լսումները
https://parstoday.ir/hy/news/world-i212232-Հաագայի_դատարանում_կայացել_են_Իսրայելի_հանցագործությունների_վերաբերյալ_երկրորդ_լսումները
Հունվարի 12-ին Հաագայի դատարանն անցկացրել է Սիոնիստական ռեժիմի դեմ ցեղասպանության մեղադրանքի գործով երկրորդ լսումները: Հայցը ներկայացրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2024 14:21 Asia/Tehran
  • Հաագայի դատարանում կայացել են Իսրայելի հանցագործությունների վերաբերյալ երկրորդ լսումները

Հունվարի 12-ին Հաագայի դատարանն անցկացրել է Սիոնիստական ռեժիմի դեմ ցեղասպանության մեղադրանքի գործով երկրորդ լսումները: Հայցը ներկայացրել է Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

84 էջից բաղկացած հայցում, Հարավաֆրիկյան Հանրապետությունը նշել է, որ Իսրայելը խախտել է «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայի դրույթները։

Մինչ այժմ, բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Իրանը, Պակիստանը, Հորդանանը, Թուրքիան, Մալայզիան, Բոլիվիան, Վենեսուելան և Լիբիան, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպությունը, Amnesty International-ը և օկուպացված Պաղեստինում բնակվող մոտ 400 հրեա ակտիվիստներ, ողջունել են Հաագայի դատարանում այս հարցով դատական լսումների անցկացումը:

2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է ավելի քան 23 հազար մարդ, 2,3 միլիոնանոց բնակչության մեծ մասը տեղահանվել է, նրանց տներն ու քաղաքային ենթակառուցվածքներից շատերն ավերվել են:

Իրավապաշտպան կազմակերպությունները մի քանի անգամ զգուշացրել են Գազայի հատվածում սննդի, ջրի և դեղորայքի խիստ պակասի մասին։