Չինաստանը դեմ է ԱՄՆ-ի և Թայվանի միջև պաշտոնական շփմանը
Չինաստանը հայտարարել է, որ դեմ է ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության Թայվան այցին և Վաշինգտոնի և Թայբեյի պաշտոնական որևէ շփման։
ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, հաղորդում է, որ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան խոսնակ Լյու Պենգյուն ասել է. «Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն է։ Պեկինը կտրականապես դեմ է Թայվանի տարածաշրջանի հետ ԱՄՆ-ի ցանկացած պաշտոնական շփման: ԱՄՆ-ն պետք հարգի «մեկ Չինաստան» սկզբունքը և Վաշինգտոնի ու Պեկինի միջև ստորագրված երեք հռչակագրերը»։
Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատան խոսնակը հավելել է. «ԱՄՆ-ը պետք է դադարեցնի Թայվանի հետ պաշտոնական շփումը, «Թայվանի անկախության» մասին կեղծ հաղորդագրություններ ուղարկելը և զերծ մնա այդ շրջանի ընտրություններին միջամտելուց»։
Շաբաթ օրն անդրադառնալով Թայվան կղզում ընտրությունների անցկացմանն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է. «Մենք չենք աջակցում Թայվանի անկախությանը»։Իսկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մայք Ջոնսոնը հայտարարել է, որ մայիսին կարող է այցելել Թայվան։