Սպիտակ տան դիմաց կայացել է հանրահավաք՝ ի աջակցություն Պաղեստինի
https://parstoday.ir/hy/news/world-i212288-Սպիտակ_տան_դիմաց_կայացել_է_հանրահավաք_ի_աջակցություն_Պաղեստինի
Սպիտակ տան դիմաց կայացած հանրահավաքի հազարավոր մասնակիցները պահանջել են դադարեցնել պատերազմը և Սիոնիստական ռեժիմի հարձակումները Գազայի հատվածի վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2024 06:26 Asia/Tehran
  • Սպիտակ տան դիմաց կայացել է հանրահավաք՝ ի աջակցություն Պաղեստինի

Սպիտակ տան դիմաց կայացած հանրահավաքի հազարավոր մասնակիցները պահանջել են դադարեցնել պատերազմը և Սիոնիստական ռեժիմի հարձակումները Գազայի հատվածի վրա։

ԻՌՆԱ-ն, վկայակոչելով Associated Press-ին, հայկտնում է, որ ցույցի մասնակիցները կրել են պաստառներ, որոնց վրա եղել են գրառումներ՝ 2024 թվականի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի թեկնածության առաջադրման և ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմին սատարելու վերաբերյալ: Դրանցից վրա գրված է եղել. «Բայդենի ձեռքերն արյունոտ են: Թույլ տվեք Գազան ապրի»:

Լոնդոնում կայացած ցույցի մասնակիցները նույնպես բողոքել են Եմենի դեմ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի վերջին ռազմական ագրեսիայի և Գազայում Սիոնիստական ռեժիմի բարբարոսությունների դեմ:Ցուցարարները կրել են Պաղեստինի դրոշները և վանկարկել՝ «Դադարեցրեք օկուպացիան: Ազատեք Պաղեստինը»:

Մասնակիցներից ոմանք կրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիմակները և բարձրացրել կարմիր ներկված ձեռքերն ի նշան բողոքի Իսրայելին Բրիտանիայի ուև ԱՄՆ-ի անվերապահ աջակցության դեմ։