Սպիտակ տան դիմաց կայացել է հանրահավաք՝ ի աջակցություն Պաղեստինի
Սպիտակ տան դիմաց կայացած հանրահավաքի հազարավոր մասնակիցները պահանջել են դադարեցնել պատերազմը և Սիոնիստական ռեժիմի հարձակումները Գազայի հատվածի վրա։
ԻՌՆԱ-ն, վկայակոչելով Associated Press-ին, հայկտնում է, որ ցույցի մասնակիցները կրել են պաստառներ, որոնց վրա եղել են գրառումներ՝ 2024 թվականի նախագահական ընտրություններում Ջո Բայդենի թեկնածության առաջադրման և ԱՄՆ-ի կողմից Սիոնիստական ռեժիմին սատարելու վերաբերյալ: Դրանցից վրա գրված է եղել. «Բայդենի ձեռքերն արյունոտ են: Թույլ տվեք Գազան ապրի»:
Լոնդոնում կայացած ցույցի մասնակիցները նույնպես բողոքել են Եմենի դեմ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի վերջին ռազմական ագրեսիայի և Գազայում Սիոնիստական ռեժիմի բարբարոսությունների դեմ:Ցուցարարները կրել են Պաղեստինի դրոշները և վանկարկել՝ «Դադարեցրեք օկուպացիան: Ազատեք Պաղեստինը»:
Մասնակիցներից ոմանք կրել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դիմակները և բարձրացրել կարմիր ներկված ձեռքերն ի նշան բողոքի Իսրայելին Բրիտանիայի ուև ԱՄՆ-ի անվերապահ աջակցության դեմ։