Ճապոնիայում կբացվի աշխարհի առաջին վիրտուալ դպրոցը
Հունվար 14, 2024 18:38 Asia/Tehran
Նման դպրոցներում հնարավոր կլինի սովորել հեռակա կարգով, կրթական ծրագիրը նախատեսված է երեք տարվա համար, ավարտելուց հետո ուսանողներին կտրվի պաշտոնական վկայական։
Այս մասին գրում է Automaton պորտալը։
Նման դպրոց հաճախելու համար աշակերտները կկարողանան օգտագործել անիմե ոճի 3D ավատարներ։
Վիրտուալ դպրոցներում առարկաները կդասավանդվեն Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարարության կողմից հաստատված ուսումնական պլանի համաձայն:
Ուսանողներին կտրամադրվի անվճար VR սարքավորում՝ գործընթացում ամբողջությամբ ընկղմվելու համար:
Պիտակ