Պայթյուն եւ հրդեհ Բաքվում. 6 զոհ և 24 վիրավոր
https://parstoday.ir/hy/news/world-i212378-Պայթյուն_եւ_հրդեհ_Բաքվում._6_զոհ_և_24_վիրավոր
Բաքվի Բինաղադինյան շրջանի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի վայր է ժամանել շտապօգնության 19 մեքենա, գրել են տեղի ԶԼՄ-ները։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 15, 2024 14:30 Asia/Tehran

Բաքվի Բինաղադինյան շրջանի արտադրամասում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի վայր է ժամանել շտապօգնության 19 մեքենա, գրել են տեղի ԶԼՄ-ները։

Վերջին տվյալներով՝ 6 զոհ և 24 վիրավոր կա։ Մեկին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում, մյուսները հոսպիտալացվել են։ Հրդեհից տուժած 10 մարդ հոսպիտալացվել է Կլինիկական բուժկենտրոն։ 14 մարդ տարբեր այրվածքներով տեղափոխվել է Այրվածքների կենտրոն։

Պատահարի վայրում աշխատում են ԱԻՆ փրկարարները։ Երեք մարդ է հանվել փլատակների տակից, նրանք ողջ են, կատարվել է արտադրամասում եւ մերձակայքում գտնվող քաղաքացիների տարհանում։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

Փաստով հարուցվել է քրեական գործ 225.3 (հրդեհային անվտանգության կանոնների խախտում, որը հանգեցրել է երկու կամ ավելի մարդկանց մահվան) եւ 314.3 (անփութություն, որը անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավելի մարդկանց մահվան) հոդվածներով։