Բաքուն նախապատրաստվում է՝ մյուս տարի Հայաստանի վրա հարձակվելու համար
Ադրբեջանական ԶԼՄ-ներն արդեն սկսել են Հայաստանի վրա հարձակման համար հիմքեր ապահովել, նշելով, որ խաղաղության պայմանագիրը կստորագվի միայն այն դեպքում, եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդունի Իլհամ Ալիևի ներկայացրած պահանջները:
Telegraph կայքը գրում է, որ ադրբեջանցի վերլուծաբան Մուհամմադ Ասադոլաևն անդրադարձել է Փաշինյանի հայտարարությանը, որում ՀՀ վարչապետն ասել է. «Նրանք շարունակաբար ասում են՝ մենք «Զանգեզուրի միջանցք» ենք ունենալու: Լավ, հայտարարում են՝ հայտարարում են, մենք էլ ուրեմն Նախիջևանի միջանցք ենք ունենալու, մենք էլ ուրեմն հյուսիս-ադրբեջանական միջանցք ենք ունենալու»: Փորձագետը նշել է, որ այդ պայմանն աընընդունելի է և Զանգեզուրի միջանցքը պետք է հիմնված լինի Ադրբեջանից-Ադրբեջան սկզբունքի վրա:
Նա ասել է. «Դա նշանակում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջաններից տեղափոխվող պրանքները չպետք է ստուգվեն: Եվ այդ մասին Իլհամ Ալիևն ասել է հեռուստաալիքներին տված հարցազրույցում: Սա խաղաղության պայմանագրի պայմաններից մեկն է: Եթե Զանգեզուրի միջանցքի մուտքի ու ելքի հարցում խոչընդոտներ առաջանան, խաղաղության պայմանագիրը, որը պետք է ստորագրվի, արժեք չի ունենա: Իլահմ Ալիևի առաջարկը պայմաններ է ստեղծում և՛ միջանցքի բացման և՛ խաղաղության պայմանագրի ստորագրման համար»:
Global Info-ն հայտնում է, որ ադրբեջանցի պատգամավոր Ջեյհուն Մոհամմադովն, անդրադառենալով Իլհամ Ալիևի վերջին հայտարարությանն, ասել է. «Ուղերձներն այն մասին են, որ, որ Ադրբեջանը թևակոխում է կարևոր ու պատասխանատու փուլ, որում գոյություն ունեն կարևոր խնդիրներ: Մենք պետք է լրջորեն մտածենք այդ մասին: Իրականում դա ուղերձ է, որ Ադրբեջանը պետք է մտածի նոր հաղթանակների, հաջողությունների ու քայլերի մասին: Եթե հարցին նայենք այս տեսանկյունից, պարզ է դառնում, որ ընտրություններից հետո կարեւոր քայլեր են ձեռնարկվելու Ադրբեջանի պետականության և անկախության ամրապնդման ուղղությամբ»։