Գուտերեշը հայտարարել է, որ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարևոր է
https://parstoday.ir/hy/news/world-i212488-Գուտերեշը_հայտարարել_է_որ_երկրների_տարածքային_ամբողջականության_պահպանումը_կարևոր_է
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է երկրների տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին: Այս մասին նա ասել Է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում իր ելույթի ժամանակ։
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 17, 2024 15:55 Asia/Tehran
  • Գուտերեշը հայտարարել է, որ երկրների տարածքային ամբողջականության պահպանումը կարևոր է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է երկրների տարածքային ամբողջականության պահպանման կարևորության մասին: Այս մասին նա ասել Է Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում իր ելույթի ժամանակ։

«Եթե մենք սկսենք համաձայնել, որ երկրների տարածքային ամբողջականությունը կարող է խախտվել, մենք քաոս կստեղծենք աշխարհում»,– ասել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը:

Նրա խոսքով՝ աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք կարող են հավակնություններ ունենալ այլ պետությունների տարածքի նկատմամբ։

«Այնքան շատ իրավիճակներ կան, երբ փոքրամասնությունները կարող են ինչ-որ պահի հայտարարել, որ իրենք այլ երկրի են պատկանում։ Չափազանց կարևոր է, որ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանվի»,– ընդգծել է նա։

Նա կարծիք է հայտնել, որ «կարևոր է վերահաստատել Ուկրաինայի և ցանկացած այլ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը»:

Գլխավոր քարտուղարը հավելել է, որ «դա հեշտ չի լինելու. իրավիճակը բարդ է»: