Ռուսաստան. ԱՄՆ-ն նոր կենսաբանական զենք է ստեղծում
ՌԴ բանակի միջուկային, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ Իգոր Կռիլովը հայտարարել է, որ Պենտագոնի փորձագետներն ու մասնագետները հետաքննում են կապիկի ծաղիկ անունով վիրուսը որպես կենսաբանական զենք օգտագործելու հնարավորությունը։
Նա նշել է. «Մտահոգիչն այն է, որ ԱՄՆ ռազմական մասնագետներն ավելացրել են կապիկի և այլ կենդանիների ծաղիկ և մարդու ջրծաղիկ վարակների շուրջ ուսումնասիրությունները»:
Նոր կենսաբանական զենքի ստեղծման մասին Մոսկվայի մտահոգությունը պայմանավորված է վերջին ատսնամյակներում, հատկապես՝ 1991թ. ԽՍՀՄ փլուզումից հետո, այս ոլորտում Վաշինգտոնի շարունակական և լայնածավալ ջանքերով: Այդ ուսումնասիրություններն իրականացվում են, չնայած տարածաշրջանային անվտանգության և համաշխարհային անվտանգության համար լուրջ ռիսկերին։
Չնայած Միացյալ Նահանգները «Կենսաբանական զենքի կոնվենցիայի» անդամ է, որը հաստատվել է 1972 թվականին և գործադրվել 1975 թվականից, իրականում Վաշինգտոնն այս ոչ մարդկային զենքերի տարբեր տեսակների մշակման առաջամարտիկներից է:
Խորհրդային Միության փլուզումից հետո Միացյալ Նահանգները սկսեց հետխորհրդային երկրներում կենսաբանական զենքի լաբորատորիաների ստեղծման քաղաքականությունը: Այդ լաբորատորիաների ստեղծումը, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին է Ուկրաինան, որը գտնվում է Ռուսաստանի հարևանությամբ, իրականում նպատակ է ունեցել Ռուսաստանի դեմ կենսաբանական սպառնալիքներ ստեղծել:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և զինաթափման հարցերով կազմակերպության ներկայացուցիչ Իզումի Նակամիցուն Կենսաբանական զենքի կոնվենցիայի քննարկման 9-րդ կոնֆերանսից առաջ, անդրադառնալով Ուկրաինայում Վաշինգտոնի կենսաբանական գործունեությանն ասել է, որ այդ գործընթացում բացակայում է կոնվենցիաով սահմանված մոնիտորինգը: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնյայի՝ այս գործունեության մեջ կան բազմաթիվ «մութ» կետներ, հատկապես երբ խոսքը վերաբերում է լաբորատոր հետազոտություններին։
Այլ երկրներում իրականացվող կենսաբանական նախագծերում ԱՄՆ-ն օգտագործում է ավելի շատ քաղաքացիական կողմեր, քան իր պայմանագրային պարտավորությունները, ինչը զգալիորեն նվազեցնում է Պենտագոնի ռազմական կենսաբանական գործունեության վերաբերյալ կասկածները։ Այս համատեքստում գեներալ Կռիլովը քննադատել է ամերիկյան կենսաբանական լաբորատորիաների առկայությունը Ռուսաստանին սահմանակից երկրներում և նշել. «Վաշինգտոնը չի դադարեցրել ռազմական նպատակներով կենսաբանական լաբորատորիաների գործունեությունը, այլ դրանք փոխանցել է քաղաքացիական ընկերությունների»։
2022 թվականի նոյեմբերի սկզբին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի ներկայացուցիչը կողմ քվեարկեց ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներում հետազոտություններ կատարելու անհրաժեշտության վերաբերյալ բանաձևին։ Դրան կողմ քվեարկեցին Ռուսաստանը և Չինաստանը, դեմ՝ ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Ինը երկիր ձեռնպահ մնաց։
Այսպիսով, կանգնելով ԱՄՆ-ի կողքին, Արևմուտքը կանխեց այդ երկրի կողմից կենսաբանական զենքի ստեղծման կապակցությամբ հետաքննության անցկացումը: Իսկ դա միայն կխրախուսիՎաշինգտոնին շարունակել իր ջանքերը կենսաբանական զենքի ստեղծման ուղղությամբ, որի կիրառումը կարող է հանգեցնել մարդկային աննախադեպ աղետների։