Ռուսաստանի արձագանքը Եմենի վրա հարձակումներում միջազգային օրենքների խախտմանը
(last modified Fri, 19 Jan 2024 15:03:59 GMT )
Հունվար 19, 2024 18:33 Asia/Tehran
  • Ռուսաստանի արձագանքը Եմենի վրա հարձակումներում միջազգային օրենքների խախտմանը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան Եմենի վրա հարձակվելիս խախտել են միջազգային բոլոր օրենքները։

«CNBC» ամերիկյան հեռուստաալիքի ուրբաթ օրվա հաղորդման համաձայն՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր տարեկան մամլո ասուլիսում հավելել է, որ Եմենի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2722 բանաձեւը՝ կապված Կարմիր ծովում այս երկրի բանակի կողմից Սիոնիստական ​​ռեժիմի նավերի վրա հարձակման հետ, ոչ մի կերպ իրավունք չի տալիս ռմբակոծել Եմենը։

Ռուս դիվանագետը քննադատել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին այն հայտարարությունների համար, թե արևմտյան Ասիայի երկրները ցանկանում են, որ ԱՄՆ-ը ներկա լինի տարածաշրջանում։

ՌԴ ԱԳ նախարարը, հայտարարելով, որ «խնդիրները լուծելու համար անհրաժեշտ է դիվանագիտական ​​երկխոսություն»՝ հավելել է, որ ԱՄՆ-ը ​​և Բրիտանիան պետք է դադարեցնեն Եմենի վրա ագրեսիվ հարձակումները։

Միացյալ Նահանգները և Բրիտանիան, ութ այլ երկրների հետ միասին, հինգշաբթի՝ 2024թ. Հունվարի 11-ին հարձակվել են Եմենի վրա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունումից հետո:

2024 թվականի հունվարի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Եմենի դեմ ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջարկած թիվ  2722 բանաձևին՝ կապված Կարմիր ծովում Սիոնիստական ​​ռեժիմի նավերի վրա հարձակման հետ՝ չանդրադառնալով այդ հարձակումների հիմնական պատճառներին և Գազայի հատվածի ռմբակոծության հարցում Սիոնիստական ​​ռեժիմին Վաշինգտոնի աջակցությանը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը Եմենին կոչ է դադարեցնել հարձակումները առեւտրային բեռների եւ նավագնացության երթուղիների վրա։

Այս բանաձևում ընդգծվում է զսպվածությունը՝ Կարմիր ծովում և տարածաշրջանում լարվածության աճը կանխելու համար, և բոլոր կողմերին կոչ է արվում ճգնաժամին վերջ դնելու համար ուժեղացնել դիվանագիտական ​​ջանքերը, այդ թվում՝ Եմենի խաղաղության գործընթացում երկխոսության աջակցման միջոցով ։

Եմենի բանակը պարտավորվել է շարունակել Կարմիր ծովում հարձակումները Սիոնիստական ռեժիմի նավերի կամ Պաղեստինի գրավյալ տարածքներ մեկնող նավերի վրա, քանի դեռ Սիոնիստական ​​ռեժիմը չի դադարեցնել Գազայի հատվածում իր հարձակումները և այս տարածաշրջանի բնակիչների սպանությունը։