Իրսայելը կրկին դիմել է ահաբեկլչության զենքին. Իրանի արձագանքը չի ուշանա
https://parstoday.ir/hy/news/world-i212632-Իրսայելը_կրկին_դիմել_է_ահաբեկլչության_զենքին._Իրանի_արձագանքը_չի_ուշանա
Արաբական աշխարհի վերլուծաբան Աբդուլբարի Աթվանն անդրադառնալով շաբաթ օրը Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությանը և Իրանի ռազմական խորհրդականների սպանությանը, հայտարարել է, որ այսպիսով Իրսայելը փորձում է Իրանին ներքաշել ԱՄՆ-ի դեմ պատերազմի մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 21, 2024 06:25 Asia/Tehran
  • Իրսայելը կրկին դիմել է ահաբեկլչության զենքին. Իրանի արձագանքը չի ուշանա

Արաբական աշխարհի վերլուծաբան Աբդուլբարի Աթվանն անդրադառնալով շաբաթ օրը Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչությանը և Իրանի ռազմական խորհրդականների սպանությանը, հայտարարել է, որ այսպիսով Իրսայելը փորձում է Իրանին ներքաշել ԱՄՆ-ի դեմ պատերազմի մեջ:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ «Ռայ ալ-լյոմ» թերթում հրապարակած հոդվածում անդրադառնալով Դամասկոսի «Ալ-Մեզա» թաղամասում չորսհարկանի շենքի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակմանը, որի հետևանքով զոհվեցին ԻՀՊԿ հինգ ռազմական խորհրդատուներ, Աթվանը նշել է, որ հարձակումը համահունչ է տարածաշրջանում կրակը բորբոքելու՝ Բենիամին Նեթանյահուի նպատակին:

Հոդվածում, ասվում է. «Բենիամին Նեթանյահուի նպատակն է պատերազմը տարածել Լիբանանի հարավում, Իրանում, Իրաքում և Սիրիայում, որպեսզի ԱՄՆ-ն ուղղակիորեն մտնի պատերազմի մեջ։

Նեթանյահուն չի ցանկանում միայնակ խեղդվել»:Վերլուծաբանը հավելում է. «Դամասկոսի դիվանագիտական թաղամասում տեղի ունեցած այս ահաբեկչական գործողությունն անվտանգության ոլորտում մեծ բացթողման հետևանք է, քանի որ այս տարածքը Սիրիայի ամենաանվտանգ տարածքներից է։

Անվտանգության միջոցները պետք է վերանայվեն, բացթողումները լրացվեն, իսկ պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեն»։Նրա խոսքով. «Զավթիչ ռեժիմը շփոթված ու ձախողված է, և այս հիասթափության գագաթնակետը սպանություններն են, որոնց նպատակն է շեղել հասարակական կարծիքը»:09:39