Մադրիդում 25 հազար մարդ դուրս է եկել փողոց՝ ի աջակցություն Պաղեստինի
https://parstoday.ir/hy/news/world-i212664-Մադրիդում_25_հազար_մարդ_դուրս_է_եկել_փողոց_ի_աջակցություն_Պաղեստինի
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում փողոց է դուրս եկել 25 հազար մարդ՝ ի աջակցություն Պաղեստինի։ Այս մասին գրում է իսպանական Periodico պարբերականը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 21, 2024 12:59 Asia/Tehran

Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում փողոց է դուրս եկել 25 հազար մարդ՝ ի աջակցություն Պաղեստինի։ Այս մասին գրում է իսպանական Periodico պարբերականը։

Պարբերականի տվյալներով՝ ակցիան կազմակերպել է իսպանական Network of Solidarity Against of Occupation of Palestine (RESCOP)-ը, բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև այլ քաղաքներում՝ Բարսելոնայում, Վալենսիայում և Սևիլիայում:

Ցուցարարները Պաղեստինի դրոշի գույներով պաստառներ են պահել, ինչպես նաև  կոչ են արել Իսպանիայի կառավարությանը դադարեցնել զենքի առևտուրը և Իսրայելի հետ հարաբերությունները։

Մասնակիցները կարգախոսներ են վանկարկել՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ: