Ահաբեկիչները ցանկանում են Ղազախստանը քաոսի վերածել. Նազարբաև
https://parstoday.ir/hy/news/world-i21268-Ահաբեկիչները_ցանկանում_են_Ղազախստանը_քաոսի_վերածել._Նազարբաև
Ակտոբեում ահաբեկչությունները կազմակերպել էին նրանք, ովքեր ցանկացել էին, որ Ղազախստանը սուզվի կոնֆլիկտների անդունդում: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 11, 2016 14:16 Asia/Tehran
  • Ահաբեկիչները ցանկանում են Ղազախստանը քաոսի վերածել. Նազարբաև

Ակտոբեում ահաբեկչությունները կազմակերպել էին նրանք, ովքեր ցանկացել էին, որ Ղազախստանը սուզվի կոնֆլիկտների անդունդում: Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Այս մասին հայտնում է Vesti.ru-ն:

Նազարբաևն ընդգծել է, որ «խաղաղությունը, անվտանգությունն ու հանգստությունը անկախ Ղազախստանի ամենակարևոր արժեքներն են»: Նա նաև նշել է ոստիկանների և զինվորականների հերոսության մասին, որը նրանք ցուցաբերել են հակաահաբեկչական գործողություններ իրականացնելիս:

«Նրանք կանգնեցրին ահաբեկիչներին և վերականգնեցին երկրում հանգստությունն ու խաղաղությունը: Այդպես կլինի միշտ»,- հայտնել է նախագահը: Բացի այդ, նա հաղորդել է, որ երկիրը կշարունակի բարեփոխումներ իրականացնել:

Ակտոբեի ահաբեկչությունը տեղի էր ունեցել հունիսի 5-ին:

http://operativ.am/

11/6/2016