Թել Ավիվի մտահոգությունը Արդարադատության միջազգային դատարանի որոշման կապակցությամբ
Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) այսօր (ուրբաթ) որոշում կկայացնի Գազայի հատվածում տեղի ունեցած ցեղասպանության համար Սիոնիստական ռեժիմի դեմ Հարավային Աֆրիկայի հայցի վերաբերյալ։
Sputnik-ի փոխանցմամբ՝ Արդարադատության միջազգային դատարանը մի հայտարարություն է տարածել որում ասված է. «Այսօր դատարանը կկայացնի իր որոշումը Գազայի դեմ պատերազմում Հարավային Աֆրիկայի կողմից ցեղասպանության մեղադրանքներից հետո Իսրայելի դեմ հրատապ միջոցներ կիրառելու հնարավորության մասին, և Դատարանի նախագահ՝ Դատավոր Ջոան Դոնոգյուն կհրապարակի 17 հոգանոց դատավորների կոլեգիայի որոշումը։
Հաագայում այս գործի առաջընթացն ուղեկցվել է Թել Ավիվի կաբինետի դեմ ներքին քննադատությամբ, ինչպես նաև միջազգային աջակցությամբ:
Աշխարհի տարբեր երկրներ և բազմաթիվ ժողովրդական խմբեր աջակցել են Սիոնիստական ռեժիմի դեմ այս բողոքի հետապնդմանը, և նրանք հույս ունեն, որ դատարանի այսօրվա որոշումը հիմք կստեղծի դրա դատավարության համար՝ այս ռեժիմի հանցավորության վերաբերյալ դրական քվեարկությամբ: